
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում, մարդատար «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվելով հայտնվել է գնացքի գծերի վրա. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ 41-ամյա Գարեգին Գասպարյանը վարելով «ԳԱԶԵԼ» մակնիշի 0912 Լ համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում, Ծովինար լճակի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կողաշրջվելով հայտնվել գնացքի գծերի վրա:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: