Համարյա «գենդեր»

Կառավարությունն այսօր հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը: Այսօր սեռի հատկանիշով բռնության հիմնախնդիրը դեռևս մնում է արդիական: Հայաստանի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկությունը, անօրինական միգրացիան, անկատար իրավական դաշտը հանգեցնում են սեռի հատկանիշով բռնության աճի: Ակնկալվում է, որ ընդունված որոշումները նպաստելու են կնոջ և տղամարդու իրավահավասարության գիտակցմանը և սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930