Բաժիններ՝

Ո՞ւմ է ձեռնտու սահմանագոտում կեղծ լուրի տարածումը

tesankyun.am-ը գրում է. Վերջին օրերին Տավուշի մարզում կեղծ լուր է տարածվել: Կայքին են դիմել Նոյեմբերյանի տարածաշրջանից մի քանի ծնող, ովքեր խնդրել են ճշտել լուրի իսկությունը, այդ մասին բնակչությանը իրազեկել: Լուր է տարածվել, թե մարզի Բերդի տարածաշրջանի համայնքապետարաններից մեկի գլխին ծածանվող եռագույնի փոխարեն գիշերը կախել են ադրբեջանական դրոշ: Զանգահարելով  տվյալ համայնքապետարան, կաքյը  պարզել է, որ դա սուտ է : Նույն բանը ճշտվել է նաեւ զինվորական աղբյուրներից:

Ըստ  տեղեկությունների Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ դպրոցներում ուսուցիչները երեխաներին զգոնության են կոչել, հորդորել անծանոթների հետ չշփվել: Հավանական է, որ այդ զրույցների ժամանակ երեխաներին ավելի զգոն պահելու համար հորինվել է ադրբեջանական դրոշի տեղադրման առասպելը,որը կայծակնային արագությամբ մարզում տարածվել է : Ի դեպ, այդ կեղծ լուրը ապրիլի 3-ին տարածվել է նաեւ մարզկենտրոն Իջեւանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930