Բաժիններ՝

Մինչև սեպտեմբերի 30-ը «կուտակայինը» կգործի. ՍԴ նախագահ

Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ, քանի որ նորմը տարաժամկետվել է, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենի 68-րդ հոդվածի 15-րդ կետի՝ նշանակում է, որ իրավական նորմը շարունակում է գործել: Նման պարզաբանում է տվել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Հանրային» հեռուստընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում, գրում է tert.am-ը:

«Օրենքում կան լրջագույն հենասյունային դրույթներ, որոնք Սահմանադրության հետ կապված խնդիրներ ունեն, և համակարգն այն ձևով, ինչ ձևով ամրագրված է, առնվազն՝ սեպտեմբերի 30-ից հետո գոյություն ունենալ չի կարող: Իսկ այս ժամանակահատվածն այն բանի համար է, որ առնվազն՝ 50 օրենք համապատասխանեցնեն իրար»,-ասել է Գագիկ Հարությունյանը և ընդգծել, որ օրենքը տարաժամկետվել է, որպեսզի ավելի վատթար իրավիճակ չառաջացնի, և օրենքի փոփոխությունը չիրականացվի իրավական համակարգը խաթարելու ճանապարհով:

Դիտարկմանը, թե տարբեր մասնագետների կողմից ՍԴ-ի որոշման այս դրույթը տարբեր կերպ է մեկնաբանվում, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ յուրաքանչյուրը ոք սահմանադրագետ չէ, ուստի պետք չէ շտապողականություն դրսևորել, այլ՝ ուշադիր ծանոթանալ Սահմանադրության դրույթներին:

«Տարբեր շահերից ելնելով են մեկնաբանում՝ ով ինչպես ցանականում է տեսնել կամ մեկնաբանել: Պատճառները տարբեր են, բայց դրանցից կարևորը օրենքների իմացությունն է»,-ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս