Բաժիններ՝

«Կարելի է ենթադրել, որ Շանթ Հարությունյանի ընտանիքի նկատմամբ են ուզում հաշվեհարդար տեսնել»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ենթադրում է, որ Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք առաջադրելով իշխանությունները ցանկանում են հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի նկատմամբ: 168.am-ի հետ զրույցում, խոսելով Շահեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին, Ավետիք Իշխանյանն ասաց.

«Նորությունն ուղղակի, իմ կարծիքով, ցնցեց հասարակությանը և ես ուղղակի չեմ կարող դրան որևէ բացատրություն տալ: Միայն ենթադրաբար կարող եմ ասել, թե ինչ նպատակ ուներ սա: Նախ, անչափահաս տղայի նկատմամբ քրեական գործ հարուցելը, այն էլ այսքան ամիսներ հետո, կարելի է ենթադրել, որ ընդհանրապես Շանթ Հարությունյանի ընտանիքի նկատմամբ են ուզում հաշվեհարդար տեսնել: Ո՞րն է պատճառը: Գուցե Հայաստանի իշխանություններին անհնազանդության ցանկացած դրսևորում սարսափելի և անընդունելի է, և այսօրվանից արդեն ուզում են ահաբեկել անչափահասներին, որպեսզի ինքուրույն կարիք չունենան, չհակադրվեն իշխանությանը, չհակադրվեն, ավելի խիստ ասեմ՝ Հայաստանի անկախության կորստին: Սա բացարձակապես անընդունելի է և հույս ունեմ, որ հասարակությունը թիկունք կկանգնի, ինչպես Շանթ Հարությունյանին են թիկունք կանգնել, այնպես էլ նրա որդուն, և իշխանությունների այս անհաջող նախաձեռնությունը որևէ հաջողության չի հասնի»:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին երեկ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս