Ոչնչացվել է 4 860 ժամկետանց ձու
Մայրաքաղաքում, Լուռու և Շիրակի մարզերում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ձվի շուկայի 4-օրյա դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է 4860 հատ ժամկետանց կամ թերի մակնշված ձու:
Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ հիշյալ խմբաքանակի վաճառքը կասեցվել է, ձվերը` ոչնչացվել: Առավել մեծ քանակով ժամկետանց ձու է հայտնեբերվել և ոչնչացվել հատկապես մայրաքաղաքում: «Դիտարկումներ ենք անցկացրել նաև ներկրող ընկերությունների պահեստներում, և այդ ժամկետանց խմբաքանակի մի մասն էլ այդտեղ է հայտանաբերվել»,- ասաց Արմինե Սուքիասյանը:
Մանրամասներն` այստեղ



