Բաժիններ՝

Քարաթափում` Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին

Ապրիլի 4-ին, ժամը 13.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան – Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-7 ավտոճանապարհի Կարենիս – Արգել հատվածում ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2-3 խմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի և դժվար անցանելի:

Հրշեջ-փրկարարների, Աբովյանի ՃՇՇ աշխատակիցների, գյուղապետի և տեղի բնակիչների համատեղ ուժերով ճանապարհահատվածից հեռացվել են քարերը. երկկողմանի երթևեկությունը վերականգնված է:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930