«Սա ինձ նմանեցրեց օֆշորային պատմությանը, երբ վարչապետն ասում էր, որ իրեն շառ անելու, մրոտելու համար ինչ-որ անձինք օգտագործում են իր անունը»:
Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։
Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Առաքել Մովսիսյանի անցած մարտական ուղուն, խոսեցին ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերների, երկրի տնտեսական վիճակի, թանկացումների, երիտասարդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և մի շարք այլ հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև:
N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի վերադաս դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը:
Երևանի քաղաքապետրանի շենքի դիմաց արդեն 4 օր շարունակ նստացույց անող ակտիվիստները պատմում են, որ անցած գիշերը փողոցի լույսերն անջատվել են, և իրենք ամբողջ գիշեր անցկացրել են մթության մեջ: Փոխարենը այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել և նստացույցն անցել է խաղաղ պայմաններում:
Վաղարշյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արտակ Սեդրակյանի վարած Mercedes մակնիշի 32 ՍԼ 117 և 25-ամյա Էդգար Վարդանյանի Volkswagen Golf մակնիշի 33 DՕ 740 համարանիշի ավտոմեքենաները:
Մելիքաձեն Օդեսսա էր ժամանել, որպեսզի անձամբ շնորհավորի տեղի գողական աշխարհի պատրիարք Վլադիմիր Դրիբնիին (մականունը՝ Պոլտավա)՝ վերջինիս 75-ամյակի առթիվ։
168.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի խնդրին:
«Մնացածինը չգիտեմ, բայց Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելը սխալ է: Նա եզակի քաղաքապետ է, ով քաղաքը կառուցում է: Բոլոր բակերը վերականգնեց, քաղաքը կանաչապատվեց»:
«Որ աշխատողը ցանկություն չունենա աշխատել այդ համակարգով, արագ կերպով ազատվեք դրանից»,- ասել է նա:
Հուլիսի 27-ին Հրազդանի 81-ամյա բնակիչը դանակահարել է կնոջը: Ամուսինը կեսգիշերին մտել է ննջասենյակ՝ տեսնելով, որ 79-ամյա կինը քնած է, նրան դանակահարել է:
Կարկուտից հետո Նալբանդյան գյուղի բնակիչները բառիս բուն իմաստով պարապուրդի մատնվեցին: Մեծահասակները, օրինակ կատակում են, ասում են սանատորիա են եկել ու իրենց հավաքատեղին էլ Ջերմուկի ամենալավ առողջարանն են համարում:
«Տարին բավականին նպաստավոր է թե՛ դաշտավարության, և թե՛ անասնապահության ոլորտներում»,- ասել է մարզպետը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադվող դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուները:
«Ֆիլմ ճամբար» ծրագրի մասնակից 15 երիտասարդները բաժանվել էին երկու աշխատանքային թիմերի, որոնց անվանումները ևս ընտրել էին երիտասարդները` «ԳրանդԱրմ» ֆիլմ խումբ և «ՏԻՊ» ֆիլմարտադրություն: «ԳրանդԱրմ» խմբի կարճամետրաժ ֆիլմի անվանումն էր «Ակամա փոստատարը», իսկ «ՏԻՊ» ֆիլմարտադրության կարճամետրաժ ֆիլմը կոչվում էր «Ես կռնամ», և պատմում էր մի աղջնակի մասին, ով սարսափելի վախենալով ջրից և լողալուց` այնուամենայնիվ, կարողանում է խեղդվելուց փրկել իր փոքրիկ եղբորը:
Հուլիսի 29-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 35/3 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյուղացիների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Գյուղի գրեթե բոլոր ընտանիքների մեկ անդամը մեկնել է արտագնա աշխատանքների: Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց. «Գյուղի տղամարդկանց 90 տոկոսն արտագնա աշխատանքների է մեկնում, հիմնականում՝ Ռուսաստան: Մերոնց ապրուստի հիմնական միջոցն էլ դա է, դրանով ենք ապրում»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավոր նպատակներով դրանց օգտագործման համար; Այս ոլորտում տարածում են ստացել հանցավոր գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են տեղեկատվության ու տեղեկատվական ռեսուրսների ոչնչացումը, փոփոխումը, հափշտակումը, շրջափակումը և այլն:
Աբովյան 3 շենքի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանը վստահ է, որ իրեն ցանկանում են վնասել: Նախկին «Ալեն-էլեն» ակումբի սեփականատերն օրերս մարմնական վնասվածքներ է ստացել՝ հարևանությամբ ընթացող շինարարության հետևանքով եւ տեղափոխվել հիվանդանոց։
Օրերս Վանաձորի «Արցախ» պուրակում «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությունը հերթական հանրահավաքն էր կազմակերպել, որի ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրեցին այս ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքը, առաջիկա հնարավոր զարգացումներն ու դրանց դեմ մշակված «հակաքայլերը»:
Երեւանում հանրային տրանսպորտի 5 եւ 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա աներորդի ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ, իսկ այդ մասին տարածված խոսակցությունները ապատեղեկատվություն են:
Բնակիչները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղի հիմախնդիրներից, թերևս, ամենակարևորը գյուղի լրիվ գազիֆիկացման խնդիրն է: Գազիֆիկացման աշխատանքները սկսվել են, սակայն ավարտին դեռևս չեն հասցվել:
Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ հասարակական բուռն ընդվզումից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է մեկ այլ նախաձեռնություն` ընդդեմ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում (ԲՈՒՀ) ուսման վարձի բարձրացման:
Մեր մոտ կառավարությունն է այդպիսին, որ ուրիշների արածն իրենց են վերագրում, այլ կերպ գրում, նորությո՞ւն եք ասում:
Դեպքին միջամտել են իրավապահները եւ նրանց բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Քաշքշուկ է եղել նաեւ նրանց ու իրավապահների միջեւ:
Նոր Հաճընում լայն տարածում ունի գործազրկությունը: Մարդիկ կամ մայրաքաղաքում են աշխատում, կամ մոտակա այգիներն են մշակում, շատերն էլ մեկնում են արտագնա աշխատանքի: Թվով 20 հազար բնակչություն ունեցող քաղաքում այժմ մոտ 9 հազար բնակիչ կա:
Եվս մեկ հաջողություն․ կասեցվել է Սայաթ-նովա փողոցի Levon Travel շենքի բակի շինարարության որոշումը։ Քաղաքացիների ինքնակազմակերպված, ինքնբուխ, հորիզոնական պայքարը տալիս է իր արդյունքը։ Շարունակենք պայքարի ապակենտրոն ինքնակազմակերպումը, որտեղ ամեն մի խումբ կձևակերպի իր իսկ խնդիրները:
Այսօր էլ եմ բերում մի շարք փաստեր, և իրավապահ մարմինների ղեկավարները բերանները ջուրը առած սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին ու կարգադրությանը: Իսկ հրահանգ կամ չի եղել, կամ էլ չի լինելու:
Չնայած՝ Ռուսաստանի պետական համակարգը գերհագեցած է բոլշեւիկեան տեռորիզմի ոգով դաստիարակուած կադրերով, բայց Եւրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը տեռորիստական պետութիւն չէ եւ ցաւալի է, որ հայ իրաւապահները չկարողացան իրենց պաշտօնակիցների հետ հանցագործութեան բացայայտման գործն աւարտին հասցնել։
Մեզ ոչ մի քաղաքական ուժ չի հետաքրքրում: Եթե պետության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, ապա մենք կանգնած ենք պետության կողքին: Սերժ Սարգսյանն էլ է եղել մեր մարտական ընկերը, նախարարն էլ ու նրանք այսօր երեւի թե տեղյակ էլ չեն տղաների վիճակից, որոնք գնալով քչանում են…
Բացարձակ չխոսվեց այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում անցյալ շաբաթվա ընթացքում, սա ի՞նչ էր նշանակում, ինչո՞ւ այսպես եղավ, ովքե՞ր էին պատասխանատուները… որևէ մտահոգություն ես չզգացի, չտեսա, ամեն մարդ իր տեղում էր, համենադեպս, բարձր տրամադրություն էր, որ «ինչ ուզում եք արեք, մենք մեր տեղում ենք՝ պինդ ու ապահով, անկախ նրանից, երևանցի, դու ապահով ես, թե՝ չէ, ես ապահով եմ իմ տեղում: