Երիտասարդ քաղաքական գործիչներն այցելել են Առաքել Մովսիսյանին
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ:
Այս անգամ երիտասարդները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ: Այս հանդիպումն իր ձևաչափով տարբերվում էր նախորդներից: Սովորաբար հանդիպումների շարքը տեղի է ունենում ՀՀԿ ԵԿԱ գրասենյակում, բայց այս անգամ երիտասարդները, ընդունելով Առաքել Մովսիսյանի հրավերը, այցելեցին նրան:
Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Առաքել Մովսիսյանի անցած մարտական ուղուն, խոսեցին ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերների, երկրի տնտեսական վիճակի, թանկացումների, երիտասարդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և մի շարք այլ հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև:
Հանդիպման ժամանակ նաև ցանկություն հնչեց մոտ օրերս կազմակերպել ուղևորություն դեպի Արցախ՝ այցելելու ազատագրված տարածքներ:
ԵՔԳԱ