Բաժիններ՝

Ազատամարտիկ. «Սերժ Սարգսյանն էլ է եղել մեր մարտական ընկերը» (տեսանյութ)

Ազատամարտիկ Կոլյա Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք չեն նահանջելու, քանի որ իրենց պայքարը ազգի ապագայի համար է: «Իմ գիտակցելով ` մենք դեռ պատերազմի մեջ ենք, կռիվը դեռ առջևում է: Ես ուզում եմ, որ ազատամարտիկը կարգավիճակ ունենա, որ վաղը, եթե գնա ոտքը կորցնի, թեւը կորցնի, իր կարգավիճակն իմանա»,- ասել է նա, հավելելով, որ իրենց բարձրացրած խնդիրների արդյունքը, ինքը գիտակցում է, միանգամից չի երեւալու: «Մենք քաղաքականությունից հեռու ենք, ոչ իշխանափոխություն ենք պահանջում, ոչ էլ՝ ինչ-որ մեկի հրաժարականը: Մենք կարգավիճակ ենք ուզում»,- ավելացրել է ազատամարտիկը: Քոչարյանը նաեւ նշել է, որ իրենք՝ ազատամարտիկները, միշտ պետության կողքին են եղել՝ «Մեզ ոչ մի քաղաքական ուժ չի հետաքրքրում: Եթե պետության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, ապա մենք կանգնած ենք պետության կողքին: Սերժ Սարգսյանն էլ է եղել մեր մարտական ընկերը, նախարարն էլ ու նրանք այսօր երեւի թե տեղյակ էլ չեն տղաների վիճակից, որոնք գնալով քչանում են…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս