Թուրքիայում զինված աշակերտը հարձակվել է լիցեյի վրա
Զինված աշակերտը հարձակվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող լիցեյի վրա՝ վիրավորելով առնվազն 17 մարդու: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Sabah թերթը:
«Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ շրջանի մասնագիտական ավագ դպրոցի աշակերտը որսորդական հրացանով ներխուժել է դպրոց։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է տասնյոթ մարդ, այդ թվում՝ 12 աշակերտ և երեք ուսուցիչ»,- գրել է թերթը։
Թերթի տվյաներով՝ հարձակվողն ինքնասպան է եղել։ Աշակերտները տարհանվել են, սկսվել է հետաքննություն։



