Այսօր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ծննդյան օրն է
Այսօր «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր-տնօրեն, բժշկական բազմաթիվ ծրագրերի հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ծննդյան օրն է։
Պրոֆեսոր Հարություն Քուշկյանի դերը հայ բժշկության զարգացման գործում մեծ և անուրանալի է։ Տարիներ շարունակ նա իր գիտական ու մասնագիտական ներուժով, նվիրվածությամբ և առաջնորդությամբ նպաստել է բժշկական համակարգի հզորացմանը՝ դառնալով օրինակելի ոչ միայն իր սերնդի, այլև երիտասարդ մասնագետների համար։
Պրոֆեսոր Քուշկյանն իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում նպաստել և նպաստում է երկրի, ժողովրդի առաջընթացին։
«Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է Հարություն Քուշկյանի ծննդյան տարեդարձը. «Թող առողջությունն ու ուժը մշտապես ուղեկցեն Ձեզ՝ շարունակելու բեղմնավոր ճանապարհն ի նպաստ հայրենիքի ու հայաստանյան առողջապահական համակարգի»։
168.am-ը նույնպես շնորհավորում է Հարություն Քուշկյանին ծննդյան օրվա կապակցությամբ։



