ԱՄՆ-Իրան նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում. Bloomberg
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրին։
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները այս շաբաթ բանակցություններ կանցկացնեն Իսլամաբադում։
«Թուրք և եգիպտացի պաշտոնյաները նույնպես դեր են խաղացել պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերում՝ մեծացնելոբ հավանականությունը, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այդ երկրներից մեկում»,- նշել է գործակալությունը։



