Բաժիններ՝

Չինաստանը կպատասխանի Իրանին աջակցության պատրվակով իր նկատմամբ սահմանվող ամերիկյան մաքսատուրքերին

Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներ կձեռնարկեն, եթե Միացյալ Նահանգներն Իրանին ռազմական աջակցություն ցույց տալու պատրվակով մաքսատուրքեր սահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ ՉԺՀ-ն միշտ զգուշավոր և պատասխանատու դիրքորոշում է պահպանում ռազմական արտադրանքի արտահանման հարցերում, – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Վաշինգտոնի սպառնալիքը` սահմանելու մաքսատուրքեր Իրանին օգնության համար։ – Եթե ամերիկյան կողմը ցանկանում է դա որպես պատրվակ օգտագործել Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու համար, ապա մենք անպայման կձեռնարկենք վճռական պատասխան միջոցներ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր 50% մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել, թե Պեկինը պատրաստվում է հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Իրանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930