Դավիթ Բաբայան՝ անմեղ մեղավորը. Կամ՝ ինչո՞ւ է Ալիևն այդքան «վառված» Բաբայանից

Այս տարվա փետրվարի 2-ին 2023թ. սեպտեմբերի 30-ից Ադրբեջանի կողմից ապօրինի պատանդառված Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Դավիթ Բաբայանը Շուշի էր մեկնել սեպտեմբերի 28-ին, ինքնակամ, բայց ադրբեջանցիների պահանջով, և ինչպես իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր նշել, Դավիթ Բաբայանը կամովին չի գնացել, պահանջել են, որ նա ներկայանա. Չգնար՝ կտանեին:

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Կարդացեք նաև

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,- Շուշի գնալուց առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Դավիթ Բաբայանը:

Բաքվի զինվորական դատարանում 2 տարուց ավելի տևած շինծու «դատավարության» ավարտին՝ 2025թ. դեկտեմբերի 20-ին, Դավիթ Բաբայանը հանդես էր եկել եզրափակիչ ելույթով, խոսել էր ռուսերենով, բերել իր փաստարկները և հայտարարել, որ չի ընդունում մեղադրանքները։

Այս ողջ պատմության մեջ, սակայն, ուշագրավ է ադրբեջանական կողմի վրեժխնդրությունը Դավիթ Բաբայանի նկատմամբ:

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը մեղադրվում է 54 հոդվածով, որոնցից 32-ը Ադրբեջանի քրեական օրենսգրքով՝ նախատեսում է ցմահ ազատազրկում: Առաջադրված են ամենախիստ մեղադրանքները, և սա այն դեպքում, երբ վերջինս ո՛չ Արցախյան պատերազմի մասնակից է, ո՛չ ռազմական գործիչ, սակայն ամենածանր հոդվածներով նրան են մեղադրում:

Դավիթ Բաբայանն իր կռիվը տվել է դիվանագիտական դաշտում, մշտապես խոսել ու գործել է՝ իր արածի ու ասածի հիմքում դնելով Արցախի Հանրապետության շահը, և թերևս հենց սա էլ նրա ամենամեծ մեղքն է:

Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանին մեղադրում են «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու և վերապատրաստելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, անգործության կամ հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչական գործողություններ և ազգամիջյան թշնամանք կազմակերպելու» և այլ հոդվածներով, մի բան, որն ակնհայտորեն նա չի արել:

Մնում է հասկանալ՝ ինչու է Ալիևն այդքան «վառված» Դավիթ Բաբայանից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930