«Ժամանակ չունեմ, ես կրթության նախարար եմ, մինչև ժամը 10-ը պետական պաշտոնյա եմ: Ես միշտ էլ արել եմ դա, ուղղակի այդ ժամանակ YouTube չի եղել…»
Պատասխանելով հարցին՝ արդյոք անօրինակա՞ն գործողություն է քաղաքացիների կողմից 100 դրամ վճարելը տրանսպորտի ծառայության դիմաց, Հրայր Թովմասյանն ասել է հետևյալը. «Ո՛չ, անօրինական չէ»:
«Շատ ավելի լավ կլիներ, որ հասարակությանը նախօրոք նախապատրաստեին այդ գաղափարին, հաշվարկները ներկայացվեին հրապարակային` մամուլով, ձեր միջոցով»:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը՝ նրանք ընդամենը երեքն էին:
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ կառավարության շենքի դիմաց բողոքում էին տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Ակցիային մասնակցում էին ինչպես «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության, այնպես էլ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում լուսանկարել է, թե ինչպես են առանց ամրագոտու երթևեկում Վ. Ստեփանյանն ու նրա վարորդը։
Հուլիսի 25-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Ինոցմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ բնակիչներ` 2004 թ. ծնված Մ. Կարապետյանը, 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989թ. ծնված Հ. Դավթյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ կառավարության մոտ կազմակերպած ակցիայից հետո ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան՝ Տարոն Մարգարյանին 50 դրամանոց տորթ հանձնելու նպատալով:
Հուլիսի 25-ին, ժամը 00.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 16 շենքի 5-րդ հարկից ընկած 1988 թ. ծնված Մ. Ա.-ը , ով ժամը 00.42-ին հիվանդանոցում մահացել է:
Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում։ Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործերով… Լավ, իսկ ինչի՞ է թանկացել։ Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա։
Երբ 168.am-ը վարորդից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արդ կերպ վարվում քաղաքացիների հետ, նա պատասխանեց, թե «գառաժի տերն է մեղավոր», որովհետև պահանջում է փակել պլանը, ապա փակեց դուռն ու հեռացավ:
Հուլիսի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի-Կապան ճանապարհի 51-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է շրջվել ձորը:
Այսօր ժամը 15:00-ին ևս մեկ անգամ Մաշտոցի պուրակում ցանկացողները կարող են մասնակցել «ինչպես ակցիաների, գործողությունների ժամանակ, բարդ իրավիճակներում հարաբերվել ոստիկանության հետ» թեմայով դասընթացին: Ուշ երեկոյան, քննարկումից հետո, փոքրիկ համերգի միջոցով օրվա ընթացքում կուտակված բացասական լիցքերից ազատում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Ալափար գյուղի բնակիչ 49-ամյա Վահրամ Խաչատրյանի վարած ГАЗ 5227 մակնիշի 68 ՕԼ 007 համարանիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Ռոման Ջիլավյանի վարած BMW 312 մակնիշի 35 VP 379 համարանիշի ավտոմեքենաները:
Երեկ երեկոյան «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը: Նա իր ավտոմեքենայով քաղաքացիներին տեղափոխում էր տարբեր ուղղություններով:
Այսօր առավոտից հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիան տեղափոխվել է կառավարության շենքի մուտքի մոտ: Հիշեցնենք, որ նախորդ օրերին ակտիվիստները հավաքվում էին քաղաքապետարանի դիմաց: Այս փոփոխությունը կապված է այսօր կառավարության նիստի օրակարգում նախանշված փոխքաղաքապետի այս հարցով զեկուցման հետ:
Տ.Սարգսյանի դիտարկմամբ՝ շարժումն ունի սոցիալական բնույթ, որն էլ պայմանավորված է քաղաքապետի որոշմամբ: Նա շեշտեց, որ այսուհետ որոշումներ կայացնելիս կառավարությունը պարտավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը:
Ըստ պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցի, «2013թ. մայիսի 14-ին «Վարկած» ակումբում պատասխանողը գնահատականներ է տվել փաստաբան Ա.Սիրունյանի՝ Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ 2013թ. մայիսի 13-ին մամուլի ասուլիսին և փաստաբան Ա.Սիրունյանի ասածները հրապարակայնորեն որակել է որպես անբարոյականություն,…»:
Հուլիսի 25-ի գիշերը ժամը 3.00-ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի կերպով միջամտել են Դավիթ Բեկի փողոցում, հեռուստաաշտարակից դեպի Նոր Նորքի զանգվածներ ճանապարհին գտնվող դիտահորում տեղակայված ջրաբաշխիչ հանգույցի փականների աշխատանքին, որի միջոցով կարգավորվում է Կաթնաղբյուրից հոսող ջրի մատակարարումը Սարի Թաղին և հարակից տարածներին:
Հայաստանի կառավարության շենքի դիմաց այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում։ Քաղաքացիները բողոքում են, տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ։
Արմեն Բաբայանը, վարելով իրեն պատկանող Mercedes մակնիշի 24 ԼՍ 264 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր վերանորոգվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին:
Հայկական շոու-բիզնեսի և հեռուստատեսային աստղերը շարունակում են պայքարել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ:
Երեկ Կոնսերվատորիայի շենքի մոտ Free car ակցիային մասնակցելու և հայտնիների արդեն իսկ մեծ բանակին միանալու էին եկել նաև դերասաններ Արման Նշանյանը, Անի Երանյանը և Արամ Մանուկյանը, ովքեր իրենց մեքենանաներով պատրաստ էին տեղափոխել քաղաքացիներին:
Հայտնի մարդկանց կազմակերպած Free car ակցիան համալրվում է նոր հայտնի ակտիվիստներով:
Փարաքարի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ Սուրբ Հարություն եկեղեցում երբ է պսակադրություն եղել, մինչդեռ գրեթե ամեն օր եկեղեցում հոգեհանգստյան արարողություն է:
Քաղաքում որոշ արտադրողների կողմից փոփոխության է ենթարկվել նաև կարագի գինը: Հետաքրքիրն այն է, որ գազի գնի փոփոխությունը պատճառաբանելով՝ նաև այնպիսի ապրանքատեսակներ են թանկացել, որոնք, որպես այդպիսին, կախված չեն գազի գնի փոփոխությունից:
Ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ արդեն մեղադրյալ գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբանը պահանջել էր ծառայողական քննություն նշանակել դեպքի օրը նախկին մարզպետի տանը խուզարկություն անցկացրած ոստիկանների նկատմամբ:
168.am-ը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում տրանսպորտի սակագնի բարձրացմանը և արդյոք պատրաստվո՞ւմ է միանալ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային:
Երևանում շարունակվում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները: «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի շրջանակում մարդկանց անվճար տեղափոխող ավտոմեքենաների (Free Car) թիվն օրեցօր ավելանում է:
Արդեն մեկ տարի է՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչները կորցրել են հանգստությունը: Հարևանությամբ գործող գիպսի ու քարի հանքերն առաջացնում են բնակիչների դժգոհությունը: Պայթեցումներից առաջացած փոշին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար: