
Սպանության համար դատապարտվածին «Կոշ»-ում գտել են մահացած. «Փաստինֆո»

Երեկ երեկոյան հերթական մահվան դեպքն է գրանցվել կալանավայրում։ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է սպանության համար դատապարտված Պարգև Կակոյանը: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Պ. Կակոյանը 2008թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 –րդ հոդվածի 1-ին մասով: