ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կենսաթոշակային մասով գաղտնի քննարկում է տեղի ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ՀՀԿ ԳՄ-ի հաջորդ օրը, Սերժ Սարգսյանին օլիմպիադա ճանապարհելուց հետո, ի կատարումն ԳՄ դիրեկտիվների, որը գերակա շահ է հռչակել թիմի միասնականությունը, Աժ քառօրյայից վայրկյաններ անց՝ ժամը 18:30-ին, ի ապացույցն համերաշխության. Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի հետ ձեռ ձեռի կամ ուս ուսի տված՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում են հավաքել Հանրապետական «սերուցքին»՝ նախարարների, պատգամավորների, ընդհուպ «ընդդիմադիր» հարցեր տվող ՄԻԱԿ-ի անդամ Լևոն Մարտիրոսյանին, և լիկբեզ են անցկացրել։Հիմնական թեման եղել է կուտակային կենսաթոշակի «հմայքներն ու թշվառությունը»։ Լիկբեզի մասնակիցները մտածել են, որ կբարձրացվի նաև գազի խնդրով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ինչի մասին նույև օրը խորհրդարանում խոսել էր Հ. Աբրահամյանը, սակայն ՀՀԿ-ն հավաքված է եղել հիմնականում կուտակայինի հաշվով։ Նիստը բավական երկար է տևել, երկու ժամ՝ բուռն և «կրքոտ»։Սակայն նիստի ավարտից հետո մասնակիցները խուսափում էին մանրամասներ հաղորդել, նրանց զգուշացվել է, որ արտահոսքեր «չկազմակերպեն» քննարկման «նրբությունների» մասով։ Միայն արձանագրում էին, որ կուտակայինը շատ «ուժեղ» բարեփոխում է։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս