Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մի քան օր է ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պահվող 2 կալանավոր հացադուլ են հայտարարել:
Մարկ Սաղաթելյան. «Մեր սերը չի պակասում, գնալով ավելանում է»:
Գոհար Հ.-ն և Աննա Գ.-ն խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով, ս/թ հուլիսի կեսերին Զավարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հագուստի խանութի դուռը բացելով` մտել են գործել ներս և գողացել կանացի զգեստներ:
Անցած 6 ամսում որդեգրվել է 24 երեխա, որոնցից միայն 4-ն են ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ, իսկ 20-ը արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են:
Եվրամիության բացասական կողմերը շեշտված ձևով փորձում են հրամցնել, որպեսզի զանգվածային գիտակցության մեջ բացասական կարծիք ձևավորեն՝ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի հեռանկարի հետ կապված: Բնականաբար, դա բավականին նուրբ թեմա է և այստեղ շատ հեշտ է շահարկումներ անել, կիսասուտը կիսաճշմարտության հետ միախառնելով հրամցնել մարդկանց՝ ակնկալվող ռեակցիան առաջացնելու համար:
Օգոստոսի 1-ին՝ կեսգիշերին, Երևանի Պարոնյան 15 հասցեում «Մասկարադ» ակումբի հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը հայտնի է դարձել:
Խարդախությամբ պետությունից խոշոր չափերով կենսաթոշակի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի հիման վրա նշանակվել է կենսաթոշակ և Ա. Ա.-ի ամսական կենսաթոշակը կազմել է 86.953,4 ՀՀ դրամ 55.104 ՀՀ դրամի փոխարեն:
Այսօր կառավարության նիստում հաստատվել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, նրանց հաշվառման, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բուհերի խոշորացման նպատակով շրջանառության մեջ է դրել Վանաձորի Մանկավարժական և Պոլիտեխնիկական ինստիտուտների միավորման մասին որոշման նախագիծը:
Նախկին նախագահն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ նախագահն իրավունք ունի մասնակի կամ լրիվ ներում շնորհել, այլ ոչ ստանձնել դատարանի լիազորությունները և պատժաչափ որոշել ու նշանակել, այն էլ` օրենսդրությամբ տվյալ դեպքում չնախատեսված պատժաչափ:
Վահե Աղամյանը լուսանկարիչ է՝ Ալավերդի քաղաքից: Նկարում է ողջ Լոռին և ներկայացնում հանրությանը` «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» ֆեյսբուքյան էջում
Կանչեց ինձ ռազբորկի: Ես գնացի, իրա կաբինետում նստեցինք, ինձ ասեց, թե՝ բա դու ով ես, որ ինձ անվանում ես անգրագետ: Ես ասացի՝ այո, հայելու մեջ նայիր, կտեսնես, որովհետև դու չես կարող ղեկավարել մարզը և մի աղտոտիր այդ աթոռը: Վիճեցինք ահագին, և բանից դուրս եկավ, որ չի ցանկանում ընդհանրապես օգնել ինձ»,- ասել է ազատամարտիկը:
media.am-ն անդրադարձել է հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում կայացած բաց քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել նրա 5 ծառայակիցները։
«Դուրս եկեք երեկոյան ժամերին քաղաք, դուրս եկեք ու Գյումրիի փողոցներով ման եկեք, տեսեք՝ որքան մարդ է մնացել էս քաղաքում: Մարդ չես տեսնի դուրսը, մարդիկ հեռանում են, թողնում են իրենց երկիրն ու գնում են»:
Հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գյումրիի բնակիչները քաղաքի լուսավորության խնդրի հետ կապված յուրաքանչյուր հարցի այսպես են արձագանքում. «Երեկոյան ժամերին փողոց դուրս գալը հանցագործություն կլինի», «Հիմա դեռ ամառ է, հնարավոր է՝ մինչև 7-ը կամ 8-ը դուրս գալ, բայց երբ օրերը կարճանում են, եղանակն էլ` ցրտում, անհնար է ելնել ուղղակի ման գալ, չգիտես՝ հետ կվերադառնա՞ս, թե՞ ոչ»: Քաղաքի երկրորդական փողոցների […]
Օգոստոսի 1-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 45 փողոցի 5-րդ տան մոտակայքում գտնվող խորդանոցում:
ՀՀ Նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակի համար հանրապետական մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցելու է 12 ընտանիք: Ըստ Արագածոտնի մարզպետարանի՝ նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային և մարզային փուլերում:
Օգոստոսի 1-ին, ժամը 16.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.44-ին թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 107 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ` 2010 թ. ծնված Հ. Խ.-ը:
Երեխան եղել է կլինիկական մահվան վիճակում: Այդպես է իսկապես եղել՝ շնչառության և սրտի կանգով: 20 րոպեի ռեանիմացիայի ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է:
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի ժամանակ ակտիվիստների և ոստիկանության վիճաբանության գլխավոր թեման վրանի տեղադրման հարցն էր:
Այս պահին Երևանի քաղաքապետարանի հարթակը միլիմետր առ միլիմետր գրավված է ոստիկաններով, կարծում եմ այսպես անգամ մեր պետական սահմանները չեն պահում, ինչպես քաղաքապետարանն են շրջափակել:
Ինչպես հայտնի է, արդեն երկու օր է՝ դերասան Ազատ Գասպարյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Արտակ Պողոսյանը նշանակվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դրվել է Մաշտոցի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի վրա:
Համասեռամոլների կողմից սուտ մատնության վերաբերյալ գործով այսօր ամբաստանյալներ «Սոնան» և «Մաշան» հերքեցին մեղադրանքը և պնդեցին «հանցագործության մասին հաղորդման» մեջ նշած հակադարձ մեղադրանքները:
ՀՀ զինված ուժերում 2013 թ. հունիս- հուլիս ժամանակահատվածում մեր կողմից արձանագրվել են 20 մահացության դեպքեր, որոնցից միայն 2-ն է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:
Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան փաստով նախաքննությամբ ձեռք բերված մանրամասների և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկություններ տրամադրելու հարցով:
Երեկ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր տարածել բանակում մահացած զինծառայողի վերաբերյալ:
Քիչ առաջ՝ ժամը 15:40-ին, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվեց ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նրա խոսքով՝ իրեն ոստիկանության բաժանմունք են տարել ժամը 12:20-ին, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված երեք ժամը վաղուց արդեն լրացած է եղել:
Օգոստոսի 1-ին, ժամը 09.38-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի արտաքին պատի վրա առաջացել են ճաքեր, և առկա է փլուզման վտանգ: