
Եղանակը հանրապետությունում. սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 19-ին առանձին շրջաններում, 23-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 19-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -14.90C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.20C