
Եղբոր գերեզմանի մոտ կնոջը սպանած տղամարդը չգիտի, որ կինը մահացել է. news.am

38-ամյա Արթուր Սարխոշյանը, ով եղբոր գերեզմանի մոտ սպանել էր կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանը, կալանավորված է եւ օրերս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմավիր» բ/կ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
Նա նշել է , որ Արթուրի առողջական վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, ստացած վնասվածքներն էլ մակերեսային են: «Նա այժմ գտնվում է հիվանդասենյակում՝ երկու ոստիկանների հսկողությամբ, երեւի այս երկու օրերին կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: Ես զրուցեցի հետը, հարցրեցի, թե ինչով է վնասել իրեն, ասաց՝ ոչինչ չեմ հիշում: Ինքը չգիտի, որ կինը մահացած է, մի քիչ դեպրեսիվ վիճակ է մոտը, չխոսկան է»,- հայտնել է հիվանդանոցի տնօրենը:
Մանրամասներն` այստեղ