
Երևանի Մանկական զբոսայգու մոտ աղջկա են ծեծել

Փետրվարի 16-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի Մանկական զբոսայգու մոտից բաժին են ներկայացրել 1992 թ. ծնված Անահիտ Պ.-ին, 1979 թ. ծնված Նարինե Ա.-ին, 1974 թ. ծնված Կարինե Ա.-ին, 1988 թ. ծնված Արթուր Հ.-ին, 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ին:
Նույն օրը, ժամը 04.30-ին, Նարինե Ա.-ն հաղորդում է տվել, որ ժամը 01.30-ի սահմաններում, Բեյրութի փողոցում, վիճաբանության ժամանակ, Արթուր Հ.-ն և Տիգրան Ք.-ն ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն