
Տեսանկարահանող եւ արագաչափ սարքերով 15 միլիոն դոլարից ավելի գումար է գանձվել. Yerkir.am

Փետրվարի 7-ին Yerkir.am-ը դիմել էր ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանը` խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2013 թվականի ընթացքում Երեւան քաղաքում տեղադրված տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի կողմից գրանցված խախտումների թվաքանակի, այդ խախտումների հիման վրա նշանակված տույժ-տուգանքների քանակի եւ այդ խախտումների հիման վրա նշանակված տույժ-տուգանքների` գումարային արտահայտությամբ չափերի վերաբերյալ:
Ոստիկանությունից մեզ 5-օրյա ժամկետում` փետրվարի 13-ին, պատասխանեցին, թե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` այն մեզ կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսօր ոստիկանությանը վերջապես հաջողվեց ուսումնասիրել եւ ի մի բերել մեր խնդրած տեղեկատվությունը, եւ մեզ պատասխանեցին: Ընդ որում` այդ պատասխանից պարզվեց, որ 2013 թվականի ընթացքում տեսանկարահանող եւ արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով հսկայական` 15 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումարներ են գանձվել:
«Ձեր 07.02.2014 թ. հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 2013 թվական ընթացքում լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով կայացվել է 854 731 որոշում։ Այդ սարքերի միջոցով հայտնաբերված և արձանագրված վարչական իրավախախտումներով գանձվել է 6 միլիարդ 180 միլիոն 699 հազար 282 դրամ»,- նշված էր ոստիկանության պատասխանում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում