ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, օգոստոսի 5-ին կսկսվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ գործի քննությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին:
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օգոստոսի 1-ց Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրանալու է:
Վերջին օրերին ռուսական տարբեր լրատվամիջոցներով հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, որոնք ազգությամբ վրացի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր և կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ:
Հուլիսի 30-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` «Թամարա» ՍՊԸ գործարանում:
40-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Սա ինձ նմանեցրեց օֆշորային պատմությանը, երբ վարչապետն ասում էր, որ իրեն շառ անելու, մրոտելու համար ինչ-որ անձինք օգտագործում են իր անունը»:
Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։
Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Առաքել Մովսիսյանի անցած մարտական ուղուն, խոսեցին ՀՀ արտաքին և ներքին մարտահրավերների, երկրի տնտեսական վիճակի, թանկացումների, երիտասարդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և մի շարք այլ հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև:
N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի վերադաս դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը:
Երևանի քաղաքապետրանի շենքի դիմաց արդեն 4 օր շարունակ նստացույց անող ակտիվիստները պատմում են, որ անցած գիշերը փողոցի լույսերն անջատվել են, և իրենք ամբողջ գիշեր անցկացրել են մթության մեջ: Փոխարենը այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել և նստացույցն անցել է խաղաղ պայմաններում:
Վաղարշյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արտակ Սեդրակյանի վարած Mercedes մակնիշի 32 ՍԼ 117 և 25-ամյա Էդգար Վարդանյանի Volkswagen Golf մակնիշի 33 DՕ 740 համարանիշի ավտոմեքենաները:
Մելիքաձեն Օդեսսա էր ժամանել, որպեսզի անձամբ շնորհավորի տեղի գողական աշխարհի պատրիարք Վլադիմիր Դրիբնիին (մականունը՝ Պոլտավա)՝ վերջինիս 75-ամյակի առթիվ։
168.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի խնդրին:
«Մնացածինը չգիտեմ, բայց Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելը սխալ է: Նա եզակի քաղաքապետ է, ով քաղաքը կառուցում է: Բոլոր բակերը վերականգնեց, քաղաքը կանաչապատվեց»:
«Որ աշխատողը ցանկություն չունենա աշխատել այդ համակարգով, արագ կերպով ազատվեք դրանից»,- ասել է նա:
Հուլիսի 27-ին Հրազդանի 81-ամյա բնակիչը դանակահարել է կնոջը: Ամուսինը կեսգիշերին մտել է ննջասենյակ՝ տեսնելով, որ 79-ամյա կինը քնած է, նրան դանակահարել է:
Կարկուտից հետո Նալբանդյան գյուղի բնակիչները բառիս բուն իմաստով պարապուրդի մատնվեցին: Մեծահասակները, օրինակ կատակում են, ասում են սանատորիա են եկել ու իրենց հավաքատեղին էլ Ջերմուկի ամենալավ առողջարանն են համարում:
«Տարին բավականին նպաստավոր է թե՛ դաշտավարության, և թե՛ անասնապահության ոլորտներում»,- ասել է մարզպետը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադվող դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուները:
«Ֆիլմ ճամբար» ծրագրի մասնակից 15 երիտասարդները բաժանվել էին երկու աշխատանքային թիմերի, որոնց անվանումները ևս ընտրել էին երիտասարդները` «ԳրանդԱրմ» ֆիլմ խումբ և «ՏԻՊ» ֆիլմարտադրություն: «ԳրանդԱրմ» խմբի կարճամետրաժ ֆիլմի անվանումն էր «Ակամա փոստատարը», իսկ «ՏԻՊ» ֆիլմարտադրության կարճամետրաժ ֆիլմը կոչվում էր «Ես կռնամ», և պատմում էր մի աղջնակի մասին, ով սարսափելի վախենալով ջրից և լողալուց` այնուամենայնիվ, կարողանում է խեղդվելուց փրկել իր փոքրիկ եղբորը:
Հուլիսի 29-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 35/3 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյուղացիների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Գյուղի գրեթե բոլոր ընտանիքների մեկ անդամը մեկնել է արտագնա աշխատանքների: Բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց. «Գյուղի տղամարդկանց 90 տոկոսն արտագնա աշխատանքների է մեկնում, հիմնականում՝ Ռուսաստան: Մերոնց ապրուստի հիմնական միջոցն էլ դա է, դրանով ենք ապրում»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավոր նպատակներով դրանց օգտագործման համար; Այս ոլորտում տարածում են ստացել հանցավոր գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են տեղեկատվության ու տեղեկատվական ռեսուրսների ոչնչացումը, փոփոխումը, հափշտակումը, շրջափակումը և այլն:
Աբովյան 3 շենքի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանը վստահ է, որ իրեն ցանկանում են վնասել: Նախկին «Ալեն-էլեն» ակումբի սեփականատերն օրերս մարմնական վնասվածքներ է ստացել՝ հարևանությամբ ընթացող շինարարության հետևանքով եւ տեղափոխվել հիվանդանոց։
Օրերս Վանաձորի «Արցախ» պուրակում «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությունը հերթական հանրահավաքն էր կազմակերպել, որի ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրեցին այս ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքը, առաջիկա հնարավոր զարգացումներն ու դրանց դեմ մշակված «հակաքայլերը»:
Երեւանում հանրային տրանսպորտի 5 եւ 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա աներորդի ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ, իսկ այդ մասին տարածված խոսակցությունները ապատեղեկատվություն են:
Բնակիչները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղի հիմախնդիրներից, թերևս, ամենակարևորը գյուղի լրիվ գազիֆիկացման խնդիրն է: Գազիֆիկացման աշխատանքները սկսվել են, սակայն ավարտին դեռևս չեն հասցվել:
Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ հասարակական բուռն ընդվզումից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է մեկ այլ նախաձեռնություն` ընդդեմ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում (ԲՈՒՀ) ուսման վարձի բարձրացման: