
«Գոմեշի մսի» գործով Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը փոխհատուցել է պատճառած վնասը՝ սառնարանի տեսքով

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է ՊԲ-ին հասցրած վնասը՝ կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:
Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ Ալբերտ Օհանջանյանը սառնարանային համալիրը կառուցել է սեփական միջոցներով: ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է, գործը դեռ դատարան չի ուղարկվել:
Մանրամասներն` այստեղ