
Շուտով կկարողանա նաև գրիչը ձեռքն առնել (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Մանկավարժ, լրագրող Վաղարշակ Ղորխմազյանը նախորդ տարվա հոկտեմբերին Շնող գյուղում իր այգում ծառից ցած էր ընկել ու ծանր մարմնական վնասվածքներ ստացել: Առաջին բուժօգնությունն Ալավերդու հիվանդանոցում ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել էին Երևան: Երկար ժամանակ նա բուժվում էր Երևանի բժշկական կենտրոններում, իսկ հիմա վերադարձել է և բուժումը շարունակում է Ալավերդում: