
Ջրամբար նետվելուց առաջ 23-ամյա կինը ասել է. «Երեխաներիս լավ կնայեք»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առավոտյան ժամը 10:50-ի սահմաններում ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու փրկարարները «ԱՐԳԵԼ ՀԵԿ»-ի կարգավորման ջրամբարում փնտրում են աղջկան: Այնտեղ է նաև այդ աղջկա ամուսինը, ով ոստիկաններին և փրկարարներին հայտնել է՝ «կնոջս նկատողություն եմ արել, որ հեռախոսով շատ է խոսում և ձեռքից վերցրել եմ հեռախոսը», որից հետո կինը զանգահարել է մորաքրոջ աղջկան ու հայտնել, որ «երեխաներիս լավ կնայես. ես իմ կյանքին վերջ եմ տալիս»:
Ջրամբարում հայտնաբերվել են նաև աղջկա հողաթափերը: Ըստ կայքի՝ աղջիկը Չարենցավան քաղաքի բնակրուհի, 23-ամյա Գ.Հ-ն է:
Կայքի հաղորդմամբ՝ փրկարարները չեն բացառում, որ հնարավոր է՝ աղջկա դին ջուրը քշած-տարած լինի այլ ուղղությամբ: Ջրամբարի մոտ հավաքվածները պատմել են, որ այդ կինը ամուսնացել էր 6 տարի առաջ, ծնունդով Գեղարքունիկի մարզի Ճամբարակ քաղաքից էր, և ուներ 2 անչափահաս աղջիկներ՝ 5 և 3 տարեկան:
Կարդացեք այստեղ.