Օտարերկրացին վրաերթի է ենթարկվել Տաթևի եկեղեցի տանող ճանապարհին
                                    Օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհ և վրաերթի ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    