
Բնակարանում հայտնաբերվել է դի

Օգոստոսի 21-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների թաղամասի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել են 1964 թ. ծնված Հ. Ս.-ի դին: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: