
Որո՞նք են իրավաբանական կողմից պահանջարկ վայելող «գոլդ» համարանիշերը և ի՞նչ արժեն դրանք

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները՝ ըստ չափորոշիչների։
Ինչպես երևում է ներկայացված աղյուսակից, ամենից թանկը այն համարանիշերն են, որտեղ բոլոր 5 թվերը և սերիայի 2 տառերը նույնն են։ Դրանք արժեն 5 միլիոն դրամ։
Եթե թվերը նույնն են, իսկ սերիայի տառերը՝ տարբեր, համարանիշի գինը զգալիորեն էժան է՝ 1.2 միլիոն դրամ։
Այդքան արժեն նաև այն համարանիշերը, որտեղ կրկնվում են առաջին, երկրորդ, չորրորդ և երրորդ ու հինգերորդ թվերը (սերիայի երկու տառերը նույնն են)։ Օրինակ՝ 005 xx 05։
Մնացած տարբերակներն ու դրանց գները ներկայացված են աղյուսակում։