
Ոստիկանները «պաշտպանում են» շինհրապարակը բնակիչներից (լուսանկարներ)

hetq.am-ի փոխանցմամբ՝ Կոմիտասի 5ա, 3 և 7 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից շրջապատել են իրենց շենքերի անմիջական հարևանությամբ կառուցվող բազմահարկ նորակառույցի շինհրապարակի մուտքը՝ այդպիսով փորձելով դիմագրավել Կոմիտասի 5 հասցեում կատարվող շինարարությանը, որն արդեն 4 տարի է, ինչ սկսվել է, և, ըստ բնակիչների, անօրինական է, քանի որ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել այդ տարածքում շինարարություն սկսելիս, իսկ բուն շինարարությունն ընթանում է բազմաթիվ խախտումներով: Շինհրապարակ են եկել ոստիկաններ, ովքեր փորձում են «պաշտպանել» շինհրապարակը իրենց բողոքի ձայնը բարձրացրած բնակիչներից: Ըստ shamshyan.com-ի՝ բախում է տեղի ունեցել ոստիկանների ու բնակիչների միջև:
Կարդացեք այստեղ.