Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը շնորհավորել է Գարեգին Բ-ի ծննդյան օրը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան օրը.

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան օրն է:  Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Նորին Սրբության ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հայոց եկեղեցին պատմական բոլոր ժամանակներում եղել է մեր ազգի և ժողովրդի նեցուկն ու հենասյունը, դժվարին փորձությունների պահին նրան խորիմաստ հորդորներ տվողն ու ոգեշնչողը: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Գարեգին Բ-ի հայրապետությամբ պատվով իրականացնում է դարերից եկեղ իր առաքելությունը, իր սուրբ կամարների տակ է հավաքում աշխարհասփյուռ հայությանն ու դարձնում նրանց մեկ բռունցք:  Վեհափառ տերը այսօր իր ազգանվեր գործունեությամբ առաջնորդում է մեր ժողովրդին դեպի ազգային իղձերի ու երազանքների իրականացում: Այս մեծ ու աստվածահաճո առաքելության ճանապարհին մաղթում եմ իրեն արևշատություն` ի շահ մեր պետության, եկեղեցու և համայն հայության:  Նորին Սրբության օրհնությունը թող միշտ ուղեկից լինի հայ ժողովրդին` իր բոլոր նախաձեռնություներում և ազգանվեր գործերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս