
Պատգամավորի թեկնածուն դատարան է դիմել

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ինքնառաջադրված պատգամավորի թեկնածու Պավլիկ Սարգսյանն այսօր դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով 1մլն դրամ գրավ վճարելու պահանջի դեմ։ Նա այդ պահանջը համարում է հակասահմանադրական։
Թիվ 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նրան մինչեւ օգոստոսի 22-ը, ժամը 13:00-ը ժամանակ էր տրամադրել ընտրագրավը վճարելու համար։ Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է: