
Ոստիկանները բերման են ենթարկել Խզմալյանին. Նա վատացել է, ընկել է գետնին

aravot.am-ի փոխանցմամբ՝ Կոմիտասի 5 հասցեի բնակիչները այս պահին փակել են փողոցը, կանգնեցրել երթևեկությունը: Քիչ առաջ այստեղից ոստիկանություն բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին, ով մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները: Ըստ կայքի՝ նրա նկատմամբ բռնություններ են կիրառել ոստիկանները և բռնի ուժով նստեցրել մեքենան: Նրա առողջական վիճակը մի պահ վատացել է և ընկել է գետնին, բայց ոստիկանները քաշքշելով նրան տեղափոխել են ոստիկանություն:
Ոստիկանները հարվածում եւ հայհոյում էին շինարարությունը կասեցնող քաղաքացիներին:
Կարդացեք այստեղ.