
Մոսկովյան բանկերից մեկի ղեկավարին փորձել են առեւանգել եւ սպանել

Ռուսական «РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ մոսկովյան բանկերից մեկի նախագահին ցանկացել են առեւանգել եւ սպանել: Ենթադրյալ պատվիրատուն ձերբակալված է, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ օգոստոսի սկզբին մոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցները տեղեկություններ են ստացել այն մասին, թե ոմն քաղաքացի փնտրում է անձանց, որոնք պետք է առեւանգեն եւ սպանեն մոսկովյան բանկերից մեկի ղեկավարին: Քիլերի դերում հանդես է եկել ոստիկանը: «Օգոստոսի 20 –ի երեկոյան քրեական հետախուզության աշխատակիցները «առեւանգում են» իրականացրել եւ պատվիրատուի ավտոտնակ են տարել արտաքուստ բանկի ղեկավարին եւ նրա թիկնապահին նման անձանց: Կասկածյալը ձերբակալվել է եւ տարվել է Պետրովկա 38»,-նշվում է հաղորդագրության մեջ: