168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ակտիվիստը բերման ենթարկվել:
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 28-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը…
Օգոստոսի 23-ին, ժամը 12.36-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Աշոտավան բանավանում գտնվող իր առանձնատանը կից խորդանոցում հայտնաբերել է հանգուցյալ հորը պատկանող զինամթերքը:
168.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիրշալյանից հետաքրքրվեց՝ ռազմագերու հետ կապված ի՞նչ միջոցառումներ է ՄԻՊ-ը ձեռնարկել: Ի պատասխան՝ Նաիրա Կարմիրշալյանն ասաց.
Օգոստոսի 24-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևանի Տիտոգրադյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենաներ:
Օգոստոսի 24-ին երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանների փոփոխություն է տեղի ունեցել «Տերյան-Հին Երևանցի» փողոցների խաչմերուկում` «Հյուսիսային պողոտայի Օղակաձև հատված».
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել նստացույց անող Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին:
Օգոստոսի 24-ին, ժամը 11:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Մհեր Մկրտչյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում:
Հրշեջ-փրկարարները տեղում փակել են գազի փականը և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին անվճար տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Նախախորհրդարանը տեղեկացնում է, որ այս պահին Կոմիտաս 5-ում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանության և կարմիր բերետավորների հսկողության ներքո այնտեղ փորձում են շարունակել շինարարական աշխատանքները, իսկ բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները շարունակում են խոչընդոտել անօրինական շինարարությանը:
Քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա:
«Դու չես, որ պիտի գնահատես Վազգենի ճիշտն ու սխալը: Մի հարց ունեմ Արկադի Իվանիչին, էդ ծանրացած հոգով ո՞նց ես ապրելու, ո՞նց ես Եռաբլուր գնալու, ի վերջո իմ չէ, Վազգենի մոր աչքերին ո՞նց ես նայելու… Երանի քեզ, Վազգեն ջան, որ հեռու ես ու չես տեսնում էս քաոսը»
Օգոստոսի 24-ին, ժամը 11.18-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
Կոմիտաս 5-ում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանության և կարմիր բերետավորների հսկողության ներքո այնտեղ փորձում են շարունակել շինարարական աշխատանքները, իսկ բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները շարունակում են խոչընդոտել անօրինական շինարարությանը:
«Անուղեղ մարդիկ, որոնք չեն հասկանում թշնամու ձեռքն ընկնելիս ինչ կարող է լինել, դրա համար պետք է քննադատեն: Գիտակից մարդիկ հասկանում են, թշնամու ձեռքն ընկնելիս ինչ կարողէ հետը կատարվել…Կարմիր խաչի կրիայի նման շարժուձեւից է, որ այսպիսի բաներ են լինում»
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TՍ 851 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 22-ամյա Վրեժ Հարությունյանը նշված ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել է 45-ամյա Արմեն Գևորգյանի վարած ЗИЛ ՄՄԶ 4502 մակնիշի 02 ՍԼ 630 համարանիշի ավտոմեքենային:
Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը:
Երեկ Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 7-ը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Սուրեն Խաչատրյանը Անիին արգելել է շփվել մարմնավաճառությամբ զբաղվող իր երկու ընկերուհիների հետ: Մի քանի օր անց նրան են զանգահարում Սևանի գաղութից և պահանջում, որ ինքը հանգիստ թողնի Անիին և թույլ տա մարմնավաճառությամբ զբաղվել:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Արման Խաչատրյանի, օգոստոսի 23-ին սկսվել է նախնական դատվարություն:
Ավտովթարի մեղավոր վարորդ Ալեքսանյանը վթարի ժամանակ իր ավտոմեքենան ապահովագրած չի եղել, և մինչ վթարի վայր կժամանեին ոստիկանները՝ նա արագ մտել է մոտակա ապահովագրական ընկերություն և ապահովագրել իր ավտոմեքենան, ու ԱՊՊԱ-ի կտրոնը տարել-փակցրել ավտոմեքենային:
Արթիկի բժշկական կենտրոնը 50-ականների կառույց է:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Յուրի Բաղդասարյանի, անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու գործի վարույթը կարճվել է:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ հրապարակումը մեծ աղմուկ էր բարձրացրել և առաջացրել հասարակության լայն շրջանակների դժգոհությունը իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ:
Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղը կարելի է համարել միակ համայնքը, որտեղ բնակչության թիվը ոչ թե նվազում, այլ աճում է:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի հարակից տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 61 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
Այս պահին դեռևս երեք ակտիվիստները գտնվում են ոստիկանությունում, և Վահագն Մինասյանի խոսքով՝ նրանց երեք ժամը դեռ չի լրացել, ու սպասում են, որ լրանալուն պես նրանց բաց կթողնեն: