Բաժիններ՝

«Կարևոր չէ փոփոխությունը մեծ է, թե փոքր, ապօրինություն է կատարվել». Ա. Մելիք Սարգսյան (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Արման Խաչատրյանի, օգոստոսի 23-ին սկսվել է նախնական դատվարություն:

Քննության է առնվել Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի կողմից ներկայացված հայցը, համաձայն որի Գյումրու թիվ 1 գերեզմանատանն ապօրինություն է թույլ տրվել, և առանց օրինական փաստաթղթերի հայտնի փիլիսոփա Գյուրջիևի հոր` Աշուղ Ադաշի գերեզմանն ենթարկվել է միջամտության:

Դատական նիստը հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմի ներկայացուցիչ, «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Ռաֆայել Ասատրյանը օրենքով նախատեսված կարգով դատարանին չի ներկայացրել իր` ընկերության տնօրեն լինելը հաստատող համապատասխան լիազորագիրը: Ըստ հայցվոր Ավետիք Մելիք-Սարգսյանի, Գյումրու թիվ 1, կամ որ նույնն է, հին գերեզմանատանը գտնվող բոլոր գերեզմաններն ու հայտնի մարդկանց հուշարձանները համարվում են հանրապետական նշանակության և որևէ մեկը դրանք ինքնակամ բարեկարգելու, փոփոխությունների ենթարկելու կամ վերականգնելու իրավունք չունի: Իսկ Գյումրու քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակից Արման Հովսեփյանը գյուրջիևագետ Պատերսոնի նախաձեռնությամբ, անօրինական գործողություններ է կատարել:

Հետևեք տեսանյութին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս