
Ինչ պատահեց, երբ ավտոմեքենան ապահովագրվեց վթարից հետո (տեսանյութ)

Դեռևս մայիս ամսին Աբովյան քաղաքում ավտովթար էր տեղի ունեցել. 4 ավտոմեքենա շղթայաբար բախվել էին իրար: Ավտովթարի մեղավոր վարորդ Ալեքսանյանը այդ ժամանակ իր ավտոմեքենան ապահովագրած չի եղել, և մինչ վթարի վայր կժամանեին ոստիկանները՝ նա արագ մտել է մոտակա ապահովագրական ընկերություն և ապահովագրել իր ավտոմեքենան, ու ԱՊՊԱ-ի կտրոնը տարել-փակցրել ավտոմեքենային: Նրա խոսքով՝ այդկերպ նա ցանկացել է խուսափել վարչական պատասխանատվությունից:
Սակայն նրա կողմից իրականացված այդ խարդախությունը կարճ ժամանակ անց բացահայտվել է:
Մանրամասները՝ տեսանյութում: