
Ավտովթար Հայանիստ գյուղում (լուսանկարներ)

Օգոստոսի 24-ին, ժամը 09.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի կենտրոնական խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-53» մակնիշի 12օօ195 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ.1946թ.) բախվել է «Ֆորդ» մակնիշի 25ՍՕ916 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1979թ.) ավտոմեքենային, ինչից «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, և տեղի է ունեցել գազի արտահոսք: Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տեղում փակել են գազի փականը և կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: