Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա գործի այսօր նշանակված դատաքննությունը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Հունիսի 4-ին, ժամը 11.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 շենքի 4-րդ հարկի պատշգամբը:
Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենաներ ստացան որպես նվեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:
Թե արդյոք այդ գիշեր քնա՞ծ էր Ս. Խաչատրյանը, որքանո՞վ է նա մեղսակից կատարված հանցագործությանը, սա իրավական խնդիր է… Սակայն կա մի հարց, որը կարևորագույն նշանակություն ունի խնդրի լուծման համար:
Հունիսի 7-9-ին երեկոյան ժամերին հատկապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ՝ ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
Օդաչու Արմեն Պապիկյանը 7 ամիս աշխատել է «Արմավիա» ընկերությունում: Ինչպես ընկերության մյուս աշխատակիցները՝ նա ևս ամբողջությամբ չի ստացել իր աշխատավարձը:
Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:
Հունիսի 4-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 3-ին ժամը 17.30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով պոկվել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում գտնվող «Լիլիսիփ» կիսակառույց գազալցակայանի թիթեղյա ծածկը (100 քմ):
Ա.Հարությունյանը չհամաձայնեց այն հարցադրումներին, որ 5-6 տոննա է ձկանպաշարը, և նշեց, որ սիգը էնդեմիկ տեսակ չէ, և Կարմիր գրքում ներառված չէ:
Հունիսի 3-ին ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի բնակիչ 20 ամյա Արկադիա Ներսիսյանը, և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 20 ամյա Արտյուշ Վարդանյանը:
«Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է»,- ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արարատի մարզում գյուղացիներին հատկացվելիք դիզվառելիքը «տեղ չի հասնում»: Նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ արեց Արարատի մարզից ընտրված ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը:
Խնձորեսկ գյուղի բնակիչ 48 ամյա Էդիկ Սարդարյանը վարելով GAZ 53 մակնիշի 21 ՍՍ 218 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229 կմ հատվածում, Գորիսի վարչական տարածքում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«Ասրյան Խաչիկը ապրել, ապրում է հետևյալ սկզբունքով` այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ, զինվոր չէ կամ զինվոր կոչվելու իրավունք չունի»
Հունիսի 3-ին, ժամը 16.34-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի 13-րդ տան մոտակայքում ծառը թեքվել է գազի խողովակի վրա և վնասել այն. գազի արտահոսք չկա:
Սահյանագետ Ա. Սարգսյանը «Պանթեոն» հիմնադրամի նախագահն է, որի գործունեության համար տրամադրված բավական խոշոր գումարներ, ըստ նրա, շորթել են նախկին քաղաքապետերը:
Եթե հայ բոլոր տղաների ու անգամ՝ հասուն տղամարդկանց ձեռքին զենք լինի, հավատացեք, օրական տասնյակ զոհեր կունենանք նույն պատճառով, ինչ պատճառով որ բանակում սպանվում են մեր զորակոչիկները:
Երիտասարդ ամուսիսնները՝ մանկահասակ երեխան գրկին ու հանգստանալու պատրվակով այցելել են թոշակառու Տեր-Սիմոնյանին և տուն մտնելուց հետո, մոլորության մեջ գցել…
Հունիսի 3-ին, ժամը 17.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղի մի շարք տների տանիքներ:
Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են Աշտարակի ձոր և այդ ժամանակ նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 14 շենքի բնակիչ 19-ամյա Բաբկեն Գալստյանը և հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է» և պետք է վճարումներ կատարեն:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածում բախվել են «Audi Q 7» մակնիշի՝ 88 ՕT 888 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի՝ 32 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենաները:
Կենտրոնական Եվրոպայի հազարավոր բնակիչներ սկսված մահացու ջրհեղեղի պատճառով ստիպված լքել են իրենց տները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսում կամ որևէ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևէ մեկին չի լիազորել իր անունից կազմակերպություն գրանցել:
Հունիսի 3-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի 26/5 տան տանիքում օձ է նկատվել:
Անցած շաբաթը հարուստ էր ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքային իրադարձություններով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ հայտարարեց, ինչը հարուցեց բազմաթիվ քաղաքացիների, հանրային, քաղաքական գործիչների զայրույթը:
Հիշեցնենք, որ Վ. Գալստյանը 2013թ. մարտի 22-ին մտել էր ՀՀ Ազգային Ժողովի շենքի տարածք, նրա մուտքը վարչական շենք կանխելու նպատակով ՊՊԾ աշխատակիցները նախազգուշական կրակոցներ էին արձակել
Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երևանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին: