
Սերժ Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը հսկա ձկնաբուծարանի վերածող խիստ վտանգավոր ծրագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին։ Այդպիսով՝ Ս. Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը։
Շատ անկախ մասնագետներ «Ժողովուրդի» հետ զրույցում նշեցին, որ ցանցավանդակային եղանակով ձկնարտադրության այս ծրագիրը կործանարար նշանակություն կունենա՝ լճի էկոհամակարգի փոփոխության և քաղցրահամ ջրի որակական անդառնալի փոփոխությունների առումով։ Ծրագրված է լճում ցանցավանդակներ սարքել և բուծել մինչև 50 հազար տոննա ձուկ։ Սակայն ձկների արտաթորանքներն ու կերի ավելցուկները հանգեցնելու են լճի անվերահսկելի աղտոտման։ Էլ չասած՝ որ գերշահույթներ ստանալու նպատակով ձկներին կարող է տրվել գենետիկորեն մոդիֆիկացված կեր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։