
Դպրոցի մոտ հայտնաբերվել է արկանման իր

Մարտի 7-ին, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցին հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 40սմ երկարության արկանման իր` առանց մարտական գլխիկի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն