
Ինքնասպանության երկու փորձ` մեկ օրում

Մարտի 6-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Հրազդանի մեծ կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1993թ. Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Մարտի 6-ին, ժամը 18.06-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ցանկանում է ինքնասպան լինել` չհայտնելով անձնական տվյալները և գտնվելու վայրը, որից հետո քաղաքացին կրկին ահազանգել և հայտնել է, որ բնակվում է Երևանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 շենքում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացի Ա. Մ.-ն (ծնվ. 1955թ.) դաստակի շրջանում կատարել է մակերեսային կտրվածք, «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն