Բաժիններ՝

Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը. shamshyan.com

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Մինչեւ այդ նա նամակ էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Պետրոս Մհերյանը, սակայն, ասաց, որ իր նամակին դեռ նախագահականից չեն արձագանքել:

«Համբերությոնը կյանք է: Ես դեռ համբերում եմ, բայց այդ տեսաերիզը արդեն նաեւ ոստիկանության ձեռքի տակ է»,- ասել է  նա: Հարցին, թե այդ հայտարարությունից հետո իր նկատմամբ սպառնալիքներ չե՞ն հնչել, ասաց.

«Որդուս սպանեցին եւ մինչեւ այսօր գործը դեռ բացահայտված չէ: Դրանից ավելի էլ ի՞նչ սպառնալիքներ պետք է հնչեցնեն»:

Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասաց.

«Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքերին խանգարել, որվհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս