Սյունիքը նորից պատերազմի շեմին է. տխրահռչակ Լիսկան դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, և մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»։

Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել և, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով։ Նա փորձում է նորից վերականգնել իր նախկին ազդեցությունը։
Ըստ ամենայնի՝ նույն նպատակով են նաև Լիսկայի այցելություններն ու հանդիպումները իշխանության գալու հավանական շանսեր ունեցող ուժերի և անհատների հետ։

Նախկին մարզպետը բոլորովին վերջերս՝ փետրվար ամսին, հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, չի բացառվում, որ վերջինին փորձում է իրեն համախոհ դարձնել՝ ներքաշելով Գորիսում պատերազմական թոհուբոհի մեջ։ Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ, չնայած մինչև հունիս դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ աշխուժություն է նկատվում։

Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս