
Տավուշի մարզպետարանում պատասխանում են միայն գրավոր հարցերի

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` 2013 թվականի օգոստոս ամսին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք, որից 1979-ը Իջևանի տարածաշրջանում, 1164-ը՝ Դիլիջանում, 1062-ը՝ Բերդում, 887-ը Նոյեմբերյանում:
ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների առաջարկությամբ 2013 թվականի օգոստոս ամսին հրատապ դրամական օգնություն է ստացել 482 ընտանիք (Իջևանում՝ 199, Դիլիջանում՝ 103, Բերդում՝ 115 և Նոյեմբերյանում՝ 65): Վարչությունից 168.am-ի հարցերին բանավոր պատասխանել չցանկացան` պատճառաբանելով, որ վարչության պետն արձակուրդում է, և իրենք իրավասու են պատասխանել միայն գրավոր և պաշտոնական հարցումներին: