Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերն ու բնակկոմունալ բաժնի նախկին պետն արդեն քրեակատարողական հիմնարկում է

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը, ով համարվում էր Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակազմում ազդեցիկ պաշտոնյաներից մեկը եւ աշխատանքից դուրս նաև  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերն ու ընտանիքի բարեկամը, ներկայում կալանավորված է հատուկ քրեական գործի շրջանակներում, որ ավելի վաղ հարուցվել էր նրա գործերում հայտնաբերված չարաշահումների պատճառով: ՀՀ ոստիկանության լրատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի փոխանցմամբ՝ Հովհաննես Գրքիկյանն արդեն անազատության մեջ է.

«Հովհաննես Գրքիկյանը կալանավորված է, նա հիմա գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Միայն այսքանն ենք լիազորված հայտարարելու, քանի որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորել են նախկին պաշտոնյային»,- տեղեկացրել է  Արմեն Մալխասյանը:

Մանրամասները այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30