Բաժիններ՝

Հսկա հյուրանոցը օրը ցերեկով ավերել են

tesankyun.am-ը գրում է. Իջեւանի քաղաքի կենտրոնում գտնվող ինն հարկանի հյուրանոցը խորհրդային տարիներին համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Այժմ այն դարձել է թալանի եւ ավերվածության խորհրդանիշ:

Շենքի գլխին տեղադրված, հյուրանոցի անվան տառերի մեծ մասն ընկել է: Վերջին շրջանում հյուրանոցից հանվում, տարվել է այն ամենը, ինչ հնարավոր է: Հանվել, տեղափոխվել են հյուրանոցի ալյումինե պատուհանները, քանդվել-հանվել են պատերի մարմարե սալիկները, աստիճանների սալիկները եւ այլն: Հյուրանոցում նախկինում բնակվում էին Իջեւանի սահմանամերձ Բերքաբեր գյուղից սերված, ադրբեջանական ոտնձգություների հետեւանքով տնազուրկ դարձած մի ընտանիք, Ադրբեջանից փախստականների ընտանիքներ եւ այլոք:

Մի քանի տարի առաջ այդ ընտանիքները տարհանվեցին սեփականաշնորհված հյուրանոցից: Ապրիլի 8-ին կայքի թղթակիցներն այցելել են հյուրանոցի տարածք: Հյուրանոցը հիշեցնում է 1945թ. մայիսի Բեռլինը, ամենուրեք քանդած, ավերված է: Հյուրանոցի առաջ հսկայական աղբակույտ է:

Շենքի առաջին հարկում ամենուրեք աղտեղություն է թափված, այն հիշեցնում է բաց զուգարան:  2-րդ հարկի մուտքի դռան վրա կողքպեք է դրված: Հյուրանոցի առաջ գտնվող մի քանի երիտասարդների հարցին, թե նրանք հյուրանոցի հետ ի?նչ կապ ունեն: Նրանք դա ժխտեցին: Շենքի կողքին գտնվող, հյուրանոցի հետ միասին սեփականաշնորհված, հյուրանոցի մաս կազմող երկհարկանի կլոր շինության մեջ գործում են վարսավիրանոց եւ էլեկտրական սարքավորումների նորոգման կետ: Զրուցեցինք 1977թվականից մինչ օրս այդ տարածքում վարսավիրությամբ զբաղվող Ալբերտ(Նարիման) Փարսադանյանի հետ: Նա մեծ ցավ է ապրում, որ երբեմնի գեղեցկափայլ հյուրանոցը թալանվել է: Ալբերտն ասել է .

«Ալյումինե շրջանակները պոկել են, կիլոգրամը 400 դրամով, որպես մետաղե ջարդոն, հանձնել: Հյուրանոցի պատերի մոզաիկա սալիկները պոկել, տարել են: Ես այս թալանի մասին երկու անգամ հանրապետության նախագահին նամակ եմ գրել, սակայն` անօգուտ»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս