Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հայ-ճապոնական հարաբերությունները, հատկապես արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում, վերջին տարիներին բավական աշխուժացել են: Ճապոնական կողմը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարբերաբար աջակցում է նորագույն տեխնոլոգիաների տիրապետման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Երկու երկրներն էլ ունեն երկրաշարժավտանգ բարձր ռիսկայնություն, որը ևս համագործակցության յուրատեսակ խթան է:
Հերթական աջակցությունը 200 մլն ճապոնական իեն դրամաշնորհի ձևով նույնպես խիստ պահանջված է: Ճապոնական կողմը արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրելու է քիմիական, ֆիզիկական, վերլուծական, փորձարարական, հատուկ, ճշգրիտ սարքավորումներ, հաստոցներ, ավտոմատացված սարքեր, բժշկական գործիքներ և այլն:
Վերջին տարիներին հայ նետաձիգները բարձր արդյունքներ են արձանագրել Եվրոպայի «Գրան Պրի» և միջազգային այլ մրցաշարերում: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունը որոշել է պետբյուջեից մոտ 20.5 մլն դրամ հատկացնել 2014թ. հուլիսի 20-ից 26-ը Էջմիածին քաղաքում անցկացվելիք նետաձգության Եվրոպայի մեծահասակների 21-րդ առաջնության պատշաճ անցկացման համար: Հուլիսի 20-ին տեղի է ունենալու նաև մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Մոտ 76 մլն դրամ ընդհանուր ծախսի մեծ մասը կհոգա Հայաստանի նետաձգության ֆեդերացիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930