Վարկերը նվազել են, ավանդներն՝ աճել
karabakh-open.info-ն գրում է. Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների՝ ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 75840.6մլն դրամ, որոնք 2013թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 3.1, նախորդ ամսվա համեմատ՝ 2.8 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 53.5 տոկոսը, որոնք 2013թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 3.0, նախորդ ամսվա համեմատ՝ 1.6 տոկոսով:
2014թ. ապրիլի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 56637.1 մլն դրամ, 2013թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 10.9, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները: